Կտտկենի
բույսերի ցեղ / From Wikipedia, the free encyclopedia
Կտտկենի, թանթրվենի (լատին․՝ Sambucus)[1], այծատերևազգիների (Caprifoliaceae) ընտանիքի տերևաթափ թփերի կամ ցածրաճ ծառերի, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Կտտկենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ակքանածաղկավորներ (Dipsacales) |
Ընտանիք | Viburnaceae |
Ցեղ | Կտտկենի (Sambucus) L., 1753 |
Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված 2 կիսագնդի բարեխառն և մերձարևադարձային շրջաններում։
Ոչ բարձր թուփ է կամ փոքր ծառ, ծաղիկները մանր են, դեղնասպիտակավուն։ Պտուղը սև է, մուգ մանուշակագույն, հատապտղանման կորիզապտուղ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բույսի բոլոր մասերը՝ արմատները, տերևները, ծաղիկներն ու պտուղները։ Վերջիններս ունեն քրտնաբեր և միզամուղ հատկություն։
Հայաստանում տարածված է 3 տեսակ` Լոռու և Տավուշի մարզի անտառներում։ Առավել տարածված է սև կտտենին (S. niger)