Կուրտեա դե Արճեշ
From Wikipedia, the free encyclopedia
Կուրտեա դե Արճեշ, Կուրտեա դե Արճեշ, Կուրտյա դե Արջեշ (Cuztea de Arges-Արճեշի իշխանական պալատ), քաղաք Ռումինիայում, Հարավային Կարպատների հարավային լեռնաճյուղում, Արճեշ գետի ափին, Արճեշի գավառում։ Կլիմայական առողջարան է, տուրիստական կենտրոն։ 19, 1 հազար բնակիչ (1971)։ Ունի ավտոմասերի, փայտամշակման, կահույքի գործարաններ, հախճապակու, հագուստի ֆաբրիկաներ, ջերմակենտրոն և այլն։ Նախապես կոչվել է Արճեշ (աղավաղված նաև՝ Արշեշ, Արճիշ, Արգհիշ, Արգհիշի)։ Հիմնադրել են Հայաստանի Վանա լճի ափամերձ Արճեշ քաղաքից գաղթած հայերը 13-րդ դարում և հայրենի քաղաքի անունը տվել իրենց նոր բնակավայրին ու մոտակա գետին։ Այնուհետև կառուցել են եկեղեցի (չի պահպանվել) և զբաղվել առևտրով ու արհեստներով։ Ունեցել են եպիսկոպոս։ Հայկական այս գյուղում ռումինական իշխանները կառուցել են ամրոց (13-րդ դար), ապա՝ պալատ՝ «Կուրտեա» (14-րդ դարի սկիզբ), որից և բնակավայրի անվանափոխությունը Կուրտեա դե Արճեշի։ Այնուհետև Կուրտեա դե Արճեշում բնակություն են հաստատել նաև ռումինները։ 1330 թվականից հիշատակվում է որպես քաղաք (կամ բերդաքաղաք) և Ցարա Ռոմընեասկը (Ռումինական երկիր՝ Վալաքիան և Օլտենիան միասին) իշխանապետության կենտրոն (մինչև 1396 թվականը)։ 1332 թվականին Կուրտեա դե Արճեշում հիմնվել է կաթոլիկ եպիսկոպոսություն, այնուհետև՝ դրամահատարան։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կուրտեա դե Արճեշ | |||
ռումիներեն՝ Curtea de Argeş | |||
| |||
Երկիր | Ռումինիա | ||
Առաջին հիշատակում | հոկտեմբերի 17, 1336[1] | ||
Մակերես | 75,00 կմ² | ||
ԲԾՄ | 417±1 մետր | ||
Բնակչություն | ▼25 977 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Փոստային դասիչ | 115300 | ||
Պաշտոնական կայք | primariacurteadearges.ro | ||
| |||
Կառուցվել են Սբ.Նիկոար (14-րդ դար, պահպանվել են ավերակները) և Սբ.Նիկողայոսի (1352, խաչաձև-գմբեթավոր) եկեղեցիները (վերջինս բազմիցս նորոգվել է, վերջին անգամ նորոգել է հայազգի ճարտարապետ Գրիգորե Չերքեզը 1911 թվականին՝ պահպանելով նախնական ձևը)։