Կուրբևուա
From Wikipedia, the free encyclopedia
Կուրբևուա (ֆր.՝ Courbevoie), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական մասում՝ Իլ դը Ֆրանս մարզի Օ դը Սեն դեպարտամենտում, երկրի մայրաքաղաք Փարիզից ինը, դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Նանտեր քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա[4]։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 88.530[5]: Քաղաքի տեսարժան վայրերից է Tour First երկնաքերը, որն ունի 231 մետր բարձրություն և այդ ցուցանիշով Եվրոպայի (ներառյալ Ռուսաստանը) ամենաբարձր շինությունների ցանկում զբաղեցնում է 26-րդ տեղը[6]), Եվրամիությունում՝ 8-րդ տեղը։ Այն համարվում է Ֆրանսիայի ամենաբարձր շենքը (բայց՝ ո՛չ ամենաբարձր կառույցը, որը Էյֆելյան աշտարակն է)[7]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կուրբևուա | |||
ֆր.՝ Courbevoie[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 4,17 կմ² | ||
ԲԾՄ | 25 մետր | ||
Բնակչություն | ▼81 516 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92400[3] | ||
Պաշտոնական կայք | ville-courbevoie.fr(ֆր.) և ville-courbevoie.fr/32/services-en-ligne.htm(ֆր.) | ||
| |||
Կուրբևուայում XX դարի սկզբներից զարկ է տրվել ավտոմեքենաշինությանը. այստեղ գործում են հանրահայտ ավտոմեքենաշինական մի շարք ընկերությունների ձեռնարկություններ, և քաղաքն ստացել է «ֆրանսիական Դետրոյտ» մականունը։