Կոտի (քաղաք)
քաղաք Japanապոնիայում ՝ Կաչի պրեֆեկտուրայի մայրաքաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Կոտի (ճապ.՝ 高知市 Kōchi-shi, pronounced [[Միջազգային հնչյունական այբուբեն|[koːꜜtɕi ɕi]]]), քաղաք Ճապոնիայում։ Սիկոկու կղզում գտնվող Կոտի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը, որտեղ ապրում է այդ պրեֆեկտուրայի ամբողջ բնակչության 40%-ից ավելին։ 2016 թվականի ապրիլի 1-ի տվյալներով քաղաքի բնակիչների թիվը եղել է 332.059[3], բնակչության խտությունը կազմել է 1.100 մարդ/կմ2։ Քաղաքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է 309.22 կմ2 տարածք։ Այստեղ լավ պայմաններ են ստեղծված սերֆինգով զբաղվելու համար։ Բնակավայրի խորհրդանիշերից է թյունոս ձկնատեսակից պատրաստվող մի խորտիկ՝ katsuo tataki-ն[4]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կոտի | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1889 թ. | ||||
Մակերես | 309,00 կմ² | ||||
Բնակչություն | ▼325 535 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Փոստային դասիչ | 780-0026–781-8126[2] և 780-8571 | ||||
Պաշտոնական կայք | city.kochi.kochi.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Փակել
Տեղական ինքնակառավարման օրենքի հիման վրա[5] Կոտին, ստանալով համապատասխան կարգավիճակ, 1998 թվականից ընդգրկվել է Ճապոնիայի կենտրոնական քաղաքների ցանկում[6]։