Կոուլուն
From Wikipedia, the free encyclopedia
Ցզյուլուն[1][2], նաև Կոուլուն[3] (անգլ.՝ Kowloon, բառացի «Ինը վիշապներ»), Հոնկոնգի քաղաքային գոտու թերակղզային հատվածը (չներառելով Նոր Տարածքները)։ Կազմված է Ցզյուլուն թերակղզուց և Նոր Ցզյուլունից։ Ցզյուլունի արևելյան սահմանը անցնում է Լեյումուն նեղուցով, արևմտյանը՝ Մեյֆուսանչհյունով և Սթոունկատտերզ կղզով, հյուսիսայինը՝ Տեյտա բուրգով և Առյուծի քարով, հարավայինը՝ Վիկտորիա ծոցով։ Ցզյուլունի բnակչությունը (2006 թ․ տվյալներ) 2 019 533 մարդ է։ Բնակչության խտությունը 43 հազ մարդ/կմ² է։ Թերակղզու տարածքը մոտ 47 կմ² է։ Հոնկոնգ կղզու հետ նրա բնակչությունը կազմում է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի բնակչության 47%-ը։