Կոնստանցա
From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանցա (Constanta), քաղաք և նավահանգիստ Ռումինիայում, Սև ծովի ափին, Կոնստանցա գավառի վարչական և առողջարանային շրջանի կենտրոնն է։ 260 հզ. բն. (1979)։ Տրանսպորտային հանգույց է, օդանավակայան, նավթամուղով կապված է Պլոեշտիի հետ։ Ձկնորսական բազա է։ Զարգացած է սննդի և թեթև արդյունաբերությունը, մեքենաշինությունը։ Ունի հնագիտական և գեղարվեստի թանգարաններ։ Կոնստանցայի տեղում հոնիացի-հույները VI դ. հիմնել են Տոմիս քաղաք-պետությունը, որը մ. թ. ա. 29-ին նվաճել են հռոմեացիները։ Մ. թ. 8—17-ին այստեղ աքսորված է եղել բանաստեղծ Օվիդիոսը։ Հռոմեական կայսր Կոստանդին Մեծը (իշխել է 306—337 թվականներին) քաղաքը վերանվանել է Կոստանդինիանա։ 1413—1878 թվականներին Կոնստանցան (թուրք. Քյոսթենջե) գտնվել է օսմանյան տիրապետության տակ։ 1878-ից Ռումինիայի կազմում է։
Արագ փաստեր Կոնստանցա, Երկիր ...
Կոնստանցա | |||||
---|---|---|---|---|---|
Կոնստանցա | |||||
Constanța | |||||
| |||||
Երկիր | Ռումինիա | ||||
Մակերես | 121,66 կմ² | ||||
ԲԾՄ | 3 մ | ||||
Խոսվող լեզուներ | ռումիներեն | ||||
Բնակչություն | 310 471[1] մարդ (2011) | ||||
Խտություն | 2039 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | (+40) 41 | ||||
Փոստային ինդեքս | 900ХХХ | ||||
Փոստային դասիչ | 900003–900746 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CT | ||||
Պաշտոնական կայք | primaria-constanta.ro | ||||
| |||||
Փակել