Կոլոն թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
Կոլոն թատրոն (իսպ.՝ Columbus Theatre), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող գլխավոր օպերային թատրոն։ Ըստ National Geographic-ի՝ աշխարհի 10 օպերային թատրոնների շարքում Կոլոն թատրոնը զբաղեցնում է 3-րդ տեղը[2] և համարվում է աշխարհի 5 լավագույն ակուստիկ համերգասրահներից մեկը[3]։ Մյուս համերգասրահներն են՝ Բեռլինի դրամատիկական թատրոնը, Վիեննայի երաժշտական ընկերակցությունը, Ամստերդամի Կոնսերտգեբաուն և Բոստոնի սիմֆոնիկ սրահը։
Կոլոն թատրոն | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն |
Երկիր | Արգենտինա[1] |
Գտնվելու վայրը | Բուենոս Այրես |
Հիմնադրման ամսաթիվ | 1908 |
Անվանված է | Քրիստափոր Կոլումբոս |
Ճարտարապետ | Luca Pierotti? |
Կայք | teatrocolon.org.ar/es(իսպ.) |
Teatro Colón Վիքիպահեստում |
Ներկայիս Կոլոնը փոխարինել է 1857 թվականին բացված թատրոնին։ Ներկայիս թատրոնը բացվել է 1908 թվականի մայիսի 25-ին Վերդիի Աիդա օպերայով։ Կոլոն են այցելել ժամանակի առաջավոր երգիչներ ու օպերային ընկերություններ։
Հսկայական միջազգային հաջողությունից հետո թատրոնի անկումն ակնհայտ էր, և անհրաժեշտ էր զանգվածային վերանորոգման նոր ծրագիր։ 2005 թվականին սկսվեցին հուշարձանը վերականգնելու նախնական աշխատանքները, և 2006 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի մայիս թատրոնը փակվել է վերանորոգման համար։ Վերաբացվել է 2010 թվականի մայիսի 24-ին 2010 թվականի համար նախատեսված ծրագրով[4]։