Կոլլիսի կոտրվածք
From Wikipedia, the free encyclopedia
Կոլլիսի կոտրվածք, նախաբազկի դիստալ հատվածի կոտրվածքի տիպ, որի ժամանակ ճաճանչոսկրը կոտրվում է և թեքվում դեպի հետ[1]։ Ախտանիշները կարող են ներառել՝ ցավ, այտուց, ձևախախտում և բորբոքում[1]։ Կարող է բարդանալ միջնակ նյարդի վնասումով[2]։
Կոլլիսի կոտրվածք | |
---|---|
Կոլլիսի կոտրվածք | |
Պատճառ | Տարածված ձեռքի վրա ընկնելը |
Հիվանդության ախտանշաններ | Ցավ, այտուց, ձևախախտ |
Բժշկական մասնագիտություն | Վնասվածքաբանություն |
ՀՄԴ-9 | 813.41 |
ՀՄԴ-10 | S52.5 |
Անվանվել է | Abraham Colles? |
Ռիսկի գործոններ | Օստեոպորոզ |
Ախտորոշում | Ռենտգենագրություն |
Բուժում | Գիպսակապ, վիրահատություն |
Հաճախություն | ֊15% |
Սկիզբը | Հանկարծակի |
Colles' fracture Վիքիպահեստում |
Այն սովորաբար տեղի է ունենում տարածված ձեռքի վրա ընկնելու հետևանքով[1]։ Ռիսկի գործոն է օստեոպորոզը[1]։ Ախտորոշումը հաստատվում է ռենտգենոգրաֆիայով[1]։ Ծղիկոսկրը նույնպես կարող է կոտրվել[3]։
Բուժումը ներառում է գիպսային անշարժացում կամ վիրաբուժական միջամտություն[4]։ Ոսկրաբեկորների վիրահատական համադրումը և գիպսային անշարժացումը հնարավոր է հիսունն անց մարդկանց մեծամասնության դեպքում[5]։ Ոսկրաբեկորների համադրման ժամանակ անզգայաումը կարելի է իրականացնել հանգստացնող (սեդատիվ), ցավազրկող (անալգետիկ) դեղամիջոցի կիրառմամբ կամ հեմատոմայի բլոկադայով[5]։ Լրիվ ապաքինման համար կարող է ահրաժեշտ լինել մեկ կամ երկու տարի[1]։
Մարդկանց 15%֊ն իրենց կյանքի ընթացքում ունենում են Կոլլիսի կոտրվածք[4]։ Այն առավել հաճախ հանդիպում է երիտասարդների և տարեցների, քան երեխաների ու միջին տարիքի անձանց մոտ[4]։ Կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց[4]։ Կոտրվածքն անվանվել է Աբրահամ Կոլլիսի անունով, ով 1814 թվականին նկարագրել է այն[4]։