Կլամսի
From Wikipedia, the free encyclopedia
Կլամսի ((ֆր.՝ Clamecy). ֆրանսերեն արտասանութամբ՝ ( լսել)), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական մասում՝ Նիևր դեպարտամենտում[4], որտեղ նույնանուն շրջանի և կանտոնի վարչական կենտրոնն է[4]։ Ընկած է Նիվեռնե ջրանցքի ափին՝ Յոն և Բյովրոն գետերի միախառնման վայրի մերձակայքում, մոտակա խոշոր բնակավայրից՝ Նևեր քաղաքից մոտավորապես 75 կիլոմետր դեպի հյուսիս[5]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կլամսի | |||
ֆր.՝ Clamecy[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 30,26 կմ² | ||
ԲԾՄ | 142 մետր | ||
Բնակչություն | ▼3593 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 58500[3] | ||
Պաշտոնական կայք | clamecy.fr(ֆր.) | ||
| |||
Փակել
Տեղացիների բնորոշմամբ՝ Կլամսին Յոնի գետահովտի մայրաքաղաքն է, որը Ֆրանսիայում ընդունված զբոսաշրջային չափորոշիչների համաձայն համարվում է "Station Verte de Vacances" (բացօթյա ակտիվ հանգստի անցկացման կենտրոն) և դասվում Ֆրանսիայի առավել գրավիչ զբոսաշրջային երթուղիների շարքին ("Plus Beau Détour de France")։