Կիրիակոս Միցոտակիս
From Wikipedia, the free encyclopedia
Կիրիակոս Միցոտակիս (հուն․՝ Κυριάκος Μητσοτάκης, մարտի 4, 1968(1968-03-04)[1][2][3], Աթենք, Հունաստան), հույն պետական և քաղաքական գործիչ, ով զբաղեցնում է Հունաստանի վարչապետի պաշտոնը՝ միևնույն ժամանակ նաև նախագահելով իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը։ «Սիրիզայի» թեկնածու Ալեքսիս Ցիպրասի վարչապետության տարիներին եղել է Հունաստանի քաղաքական ընդդիմության ղեկավարը։
Կիրիակոս Միցոտակիս Κυριάκος Μητσοτάκης | |||
Կիրիակոս Միցոտակիսը 2018 թվականին | |||
| |||
---|---|---|---|
հուլիսի 8, 2019 - մինչ օրս | |||
Նախորդող | Ալեքսիս Ցիպրաս («Սիրիզա» կուսակցությունից) | ||
Հաջորդող | հաջորդող չկա | ||
Կուսակցություն՝ | «Նոր ժողովրդավարություն» կուսակցություն | ||
Կրթություն՝ | Հարվարդի համալսարան (1990), Սթենֆորդի համալսարան (1993), Աթենքի քոլեջ (1986) և Հարվարդի բիզնես դպրոց (1996) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հույն | ||
Ծննդյան օր | մարտի 4, 1968(1968-03-04)[1][2][3] (56 տարեկան) | ||
Ծննդավայր | Աթենք, Հունաստան | ||
Քաղաքացիություն | Հունաստան | ||
Հայր | Կոնստանտինոս Միցոտակիս | ||
Մայր | Մարիկա Միցոտակի | ||
Ամուսին | Մարևա Գրաբովսկի | ||
Զավակներ | Սոֆիա Միցոտակի, Konstantinos Mitsotakis? և Dafne Mitsotakis? | ||
Կայք՝ | nd.gr/mitsotakis-kyriakos | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Միցոտակիսը 2004 թվականին ընտրվել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր՝ «Աթենք Բ» սահմանադրական ընտրատարածքից։ 2016 թվականի հունվարին ընտրվել է «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ։ Երեք տարի անց՝ 2019 թվականի հուլիսի 8-ին, այդ կուսակցությունը հաղթում է Հունաստանի խորհրդարանական ընտրություններում՝ տապալելով Ցիպրասի կառավարությունը։ Կիրիակոսը նախկին վարչապետ Կոնստանտինոս Միցոտակիսի որդին է[4]։