Կետա
From Wikipedia, the free encyclopedia
Կետա (լատին․՝ Oncorhynchus keta), սաղմոնակերպների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 1 մ, քաշը՝ 14 կգ։ Տարածված է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասերում, Բերինգի ծովում, մասամբ՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանի գետերում։ Կլիմայավարժեցված է Բարենցի, Սպիտակ և Բալթիկ ծովերի ավազաններում։ Սնվում է խեցգետնանմաններով, փափկամարմիններով, մատղաշ ձկներով։ Սեռահասուն է դառնում 3-5 տարեկանում։
Մանրամասն տեղեկատվություն ՞Կատվաձուկ, Գիտական դասակարգում ...
Կատվաձուկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Oncorhynchus keta
(Walbaum, 1792) | ||||||||||||||
|
Փակել
Բազմացման շրջանում դադարում է սնվելուց և մտնում է գետերը։ Բույն է փորում և ձկնկիթը թաղում տիղմի մեջ։ Զվադրող կետան խիստ կերպարանափոխվում է, մաշկը մուգ գույն է ստանում, միսը ջրակալում, ծնոտները երկարում են, կորանում, հզոր ատամներ են աճում և բերանը չի փակվում։