Կենտրոնական եվրոպական ժամանակ
From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոնական եվրոպական ժամանակ (ԿԵԺ (CET)), օգտագործվում է Եվրոպայի մեծ մասում և Հյուսիսային Աֆրիկայի մի քանի երկրներում։ Այն ժամային գոտի է, որը մեկ ժամ առաջ է Համաշխարհային կոորդինացված ժամանակից (UTC): Ժամային տարբերությունը Համաշխարհային կոորդինացված ժամանակից գրվում է +01:00: Որոշ աղբյուրներում այս ժամային գոտին կոչվում է Միջին եվրոպական ժամանակ (MET, Գերմաներեն` MEZ) նաև երբեմն կոչում են Բեռլինի ժամանակ, Հռոմեական ստանդարտ ժամանակ (RST), Փարիզի ժամանակ կամ Հռոմի ժամանակ.[1]
15-րդ արևելյան միջօրեկանը հիմնականում մտնում է UTC+01:00 ժամային գոտու մեջ համաձայն ժամային գոտիների համակարգերի։
2011 թվականի դրությամբ բոլոր Եվրոպական Միության անդամ երկրները փոխվեցին ամառային ժամանակի, այսպիսով ԿԵԺ-ը օգտագործվում է ձմռանը, իսկ ամռանը Կենտրոնական եվրոպական ամառային ժամանակը ԿԵԱԺ (CEST) (կամ UTC+1, Ամառային ժամանակ) ամռանը (մարտի վերջին կիրակի օրվանից մինչև հոկտեմբերի վերջին կիրակի օրը)։
Մեծ թվով աֆրիկյան երկրներ օգտագործում են UTC+1 ամբողջ տարին, որը կոչվում է Արևելյան Աֆրիկայի ժամանակ ԱԱԺ (WAT):