Կենդանիների աշխարհագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Կենդանիների աշխարհագրություն, կենդանաբանության և ֆիզիկական աշխարհագրության բաժին, որն ուսումնասիրում է կենդանիների աշխարհագրական տարածումը անցյալ և ներկա ժամանակներում, տարածման պատճառներն ու օրինաչափությունները։ Կապված է կենդանաբանության, կարգաբանության, բույսերի աշխարհագրության, հնէաբաnության, էկոլոգիայի, լանդշաֆտագիտության, հնէաշխարհագրության, պատմական երկրաբանության, ազգագրության և գիտության այլ ճյուղերի հետ։ Կենդանիների աշխարհագրություն հասկացությունը հետագա զարգացում ստացավ Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» աշխատության հրատարակումից հետո (1859)։ Ռուսաստանում կենդանիների աշխարհագրական տարածման հարցերով զբաղվել են Պ. Պալասը, Կարլ Էռնստ ֆոն Բեր, Ա. Միդենդորֆը և ուրիշներ։