Կեղև
From Wikipedia, the free encyclopedia
Կեղև (լատին․՝ cortex) (բույսերի), ցողունների և արմատների ծայրամասային, կամբիումից[1] դուրս գտնվող մաս. կազմված է տարբեր կառուցվածքով ու ծագումով հյուսվածքներից։ Ըստ ծագման տարբերում են առաջնային և երկրորդային կեղևներ։ Առաջնային կեղևը ձևավորվում է աճման կոնում, մերիսթեմայի արտաքին շերտից, առաջնային ծածկող հյուսվածքի (ցողուններում՝ Էպիդերմիսի, արմատներում՝ էպիբչեմի) և կենտրոնական գլանի միջև։ Ըստ բնույթի կեղևի մակերեսը լինում է՝
- գոգավոր,
- թեփուկավոր,
- թելանման,
- գորտնուկանման