![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/69/Julio_Romero_de_Torres_%25281904%2529_Horas_de_angustia.png/640px-Julio_Romero_de_Torres_%25281904%2529_Horas_de_angustia.png&w=640&q=50)
Կարոտ
From Wikipedia, the free encyclopedia
Կարոտ, վիշտ, թախիծ, որն առաջանում է որևէ մեկի կամ որևէ բանի բացակայությունից, մի բան անելու փափագ՝ ցանկություն, բաղձանք, տենչանք[1]։ Նման զգացումներ են տխրությունը, հուսախաբությունը, տագնապը[2]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/69/Julio_Romero_de_Torres_%281904%29_Horas_de_angustia.png/640px-Julio_Romero_de_Torres_%281904%29_Horas_de_angustia.png)
Կարոտը դրսևորվում է տրամադրության արտահայտված անկմամբ և ընդհանուր ինքնազգացողության վատթարացմամբ։ Ծանր դեպքերում նկատվում է կտրուկ արտահայտված ընկճվածություն, կարոտի զգացողության վրա մշտական կենտրոնացում, ընդ որում՝ գրեթե բացակայում են նույնիսկ կարճատև հաճելի տպավորությունները։ Ի վերջո, կարող են լինել բոլորովին անտանելի տխրության վիճակների դեպքեր, որոնք հաճախ հանգեցնում են ինքնասպանության մտքերի և գործողությունների։ Կարոտի արտահայտված վիճակները հաճախ ուղեկցվում են տագնապով, չհիմնավորված բնազդական վախի զգացումով[3]։