Կարնեգի Մելոն համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Կարնեգի Մելոն համալսարան (անգլ.՝ Carnegie Mellon University, CMU), մասնավոր համալսարան և հետազոտական կենտրոն ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքում (Փենսիլվանիա նահանգ)։
Կարնեգի Մելոն համալսարան անգլ.՝ Carnegie Mellon University | |
---|---|
Տեսակ | մասնավոր համալսարան, հետազոտական համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Հիմնադրված է | 1900 |
Հիմնադրիր | Էնդրյու Կարնեգի |
Ընդհանուր անձնակազմ | 1440 մարդ |
Անդամակցություն | Օուկ Ռիջի համալսարանների միություն, ORCID[1][2], Թվային գրադարանի ֆեդերացիա[3], MetaArchive Cooperative?[4], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[5], ArXiv[6], Northeast University Semiconductor Network?, DataCite?[7], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[8][9], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[10], Կրթության ամերիկյան խորհուրդ[11], National Humanities Alliance?[12], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[13], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[14] և Հետազոտական գրադարանների կենտրոն[15] |
Երկիր | ԱՄՆ[16] |
Տեղագրություն | Փիթսբուրգ |
Հասցե | 5000 Forbes Avenue, Pittsburgh, PA, 15213-3890[17] |
Կայք | cmu.edu(անգլ.) |
Carnegie Mellon University Վիքիպահեստում |
Սկզբում գոյություն ունեին Կարնեգի տեխնիկական դպրոցները, որոնք հիմնել էր ամերիկացի արդյունաբերող Էնդրյու Կարնեգին 1900 թվականին[18]։ 1912 թվականին դպրոցը վերածվեց տեխնոլոգիական համալսարանի, որը 4 տարի ուսումնառությունից հետո շնորհում էր բակալավրի կոչում։ Համալսարանը հիմնադրվել է 1967 թվականին Կարնեգի տեխնոլոգիական համալսարանի և Մելոնի ինդուստրիալ հետազոտությունների ինստիտուտի (հիմնադրվել էր 1913 թվականին) միաձուլումով։
Կարնեգին գրել էր. «Իմ սիրտը աշխատանքի մեջ է»։ Հետագայում այս խոսքը դարձավ համալսարանի նշանաբանը։
Ինստիտուտը զբաղվում է գիտության և տեխնիկայի բնագավառներում հետազոտություններով, IT տեխնոլոգիաներով, ռոբոտաշինությամբ ու արհեստական բանականությամբ։ Ինստիտուտը հայտնի է նաև մի շարք այլ բնագավառներում` մենեջմենթ, տնտեսագիտություն, լեզվաբանություն։ Գործընկերային հարաբերություններ ունի IBM-ի և հռչակավոր այլ կազմակերպությունների հետ։
Համալսարանը մասնաճյուղ ունի Կատարում, համատեղ ծրագրեր է իրականացնում աշխարհի մի շարք երկրներում, ներառյալ IT կադրերի պատրաստում Թաթարստանի Ինոպոլիս գիտական քաղաքում։