Կարմրագլուխ արքայիկ
թռչունների տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Կարմրագլուխ արքայիկ (լատին․՝ Regulus ignicapilla), արքայիկների ընտանիքի թռչուն։ Հնարավոր չվող է կամ ձմեռող։
Մանրամասն տեղեկատվություն ՞Կարմրագլուխ Արքայիկ, Գիտական դասակարգում ...
Կարմրագլուխ Արքայիկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Regulus ignicapilla | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Փակել
Շատ փոքր թռչուն է՝ մետաքսանուրբ, խայտաբղետ փետրավորմամբ։ Գագաթի կողքային մասերը, ակնաշերտը մուգ են, հոնքը՝ սպիտակ։ Արուի գագաթի կենտրոնը նարնջագույն է, էգինը՝ դեղին։ Չափազանց աշխույժ է, կերը փնտրում է ծառերի բարձր սաղարթում։ Բնակվում է անտառներում, չուի ընթացքում՝ թփուտներում։
Սնվում է անողնաշարավորներով։ 1995-2005 թվականի հետազոտությունները թույլ են տալիս ենթադրելու դրա գոյությունը Հայաստանում։ Կենսակերպին վերաբերող մանրամասները դեռևս ուսումնասիրված չեն։