Ամերիկայի Միացյալ Նահանգների 2000 թվականի ընտրություններից հետո, կարմիր նահանգ և կապույտ նահանգ ասելով հասկանում են ԱՄՆ–ի այն նահանգները, որոնց ընտրողները գերազանցապես ընտրել են կա՛մ ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության (կարմիր), կա՛մ ԱՄՆ–ի Դեմոկրատական կուսակցության (կապույտ) նախագահական թեկնածուին[1]։ Այն ժամանակվանից այդ տերմիներն օգտագործվում են նշանակելու ԱՄՆ–ի ժամանակակից Դեմոկրատական, այսինքն՝ լիբերալ ուղղվածության կամ որպես լիբերալ ընկալվող նահանգների և ԱՄՆ–ի ժամանակակից Հանրապետական, այսինքն՝ Պահանողական ուղղվածության կամ որպես Պահպանողական ընկալվող նահանգների միջև եղած տարբերությունը։