Կարմիր մեխակներ (հեղափոխություն)
From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր մեխակների հեղափոխություն (պորտ.՝ Revolução dos Cravos или 25 de Abril) — անարյուն հեղափոխություն, որը տեղի է ունեցել 1974թվականի ապրիլի 25 –ին Լիսաբոնում (Պորտուգալիա)։ Այն տեղի է ունեցել «Կապիտանների շարժում» կոչվող ընդհատակյա բանակային կազմակերպության կողմից։ Հեղափոխությունը տապալեց «Նոր պետություն» կոչվող ռեժիմը և հաստատեց զինվորական անցումային կառավարություն։ 1976 թվականին Պորտուգալիայի հետագա զարգացման ուղիների շուրջ ակտիվ պայքարից հետո, զինվորականները անցկացրեցին ընտրություններ և իշխանությունը փոխանցեցին քաղաքական կուսակցություններին՝ հաստատելով լիբերալ–ժողովրդավարական ռեժիմ, որի գործունեությունը սահմանափակվում էր երկրում սոցիալիզմի կառուցման մասին Սահմանադրության դրույթներով։
Արագ փաստեր Կարմիր մեխակներ, Վայր ...
Կարմիր մեխակներ | |
---|---|
Վայր | Պորտուգալիա |
Երկիր | Պորտուգալիա |
Թվական | ապրիլի 25, 1974-ին |
Մահ | 11 մարդ |
Վիրավոր | 40 |
Փակել