Կարմիր աղյուսից համալսարաններ
From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր աղյուսից համալսարաններ (անգլ.՝ Red Brick Universities), Անգլիայի ամենահեղինակավոր վեց համալսարանների միավորման ոչ պաշտոնական անվանումը։ Համալսարանները, որոնք հիմնադրվել են որպես քոլեջներ, համալսարանի կարգավիճակ են ստացել մինչև Առաջին աշխարհամարտը և տեղակայված են արդյունաբերական մեծ քաղաքներում[1][2][3][4][5][6][7]։ Ի սկզբանե «կարմիր աղյուսից համալսարաններ» անունը որոշակի բացասական իմաստով է գործածվել, քանի որ այդ համալսարանները համեմատաբար նոր էին մեծ հեղինակություն վայելող հին համալսարանների համեմատ, բայց արագ զարգանում էին[8]։ Սակայն 1960-1990 թվականներին նոր համալսարանների հիմնադրումից հետո անվանումը դարձավ ակնածանքի նշան այդ համալսարանների նկատմամբ։ Ներկայումս կարմիր աղյուսից համալսարաններից վեցը ընդգրկված են համալսարանային հեղինակավոր «Ռասել» խմբում, որին բաժին է հասնում Մեծ Բրիտանիայի հետազոտական ողջ դրամաշնորհի երկու երրորդը[9]։