Կարլ Բարրի Շարփլես
ամերիկացի քիմիկոս / From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Բարրի Շարփլես (ապրիլի 28, 1941(1941-04-28)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3][4][5]), ամերիկացի ստերեոքիմիկ, Քիմիայի Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր, ով հայտնի է ստերեոսելեկտիվ ռեակցիաների և քլիքքիմիայի վերաբերյալ իր աշխատանքով։
Կարլ Բարրի Շարփլես անգլ.՝ Karl Barry Sharpless | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1941(1941-04-28)[1][2] (83 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3][4][5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ[6][7] |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Friends' Central School? (1959), Դարտմուտի քոլեջ (1963), Սթենֆորդի համալսարան (1968)[8] և Դարտմուտի քոլեջ (1963)[9] |
Ազդվել է | Konrad Emil Bloch? |
Մասնագիտություն | քիմիկոս և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Սկրիպսի ինստիտուտ[10] և Սթենֆորդի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[26] |
Կայք | scripps.edu/chem/sharpless/cv.html |
Karl Barry Sharpless Վիքիպահեստում |
Շարփլեսը արժանացել է 2001 թվականի Նոբելյան մրցանակի կեսին քիմիայի բնագավառում «քիրալորեն կատալիզացված օքսիդացման ռեակցիաների վերաբերյալ իր աշխատանքի համար», իսկ 2022 թվականին քիմիայի մրցանակի մեկ երրորդը՝ Քերոլայն Բերտոզիի և Մորթեն Մելդալի հետ «քլիքքիմիայի և բիոօրթոգոնալ քիմիայի զարգացման համար»[27][28]։ Շարփլեսը հինգ անձանցից մեկն է (չհաշված երկու կազմակերպություններ), ով երկու անգամ արժանացել է Նոբելյան մրցանակի՝ Մարի Կյուրիի, Ջոն Բարդինի, Լայնուս Փոլինգի և Ֆրեդերիկ Սանգերի հետ միասին, և երրորդը, ով արժանացել է նույն բնագավառի երկու մրցանակի (Բարդինից և Սանգերից հետո։