Կարլոս Կաստանեդա
From Wikipedia, the free encyclopedia
Կարլոս Արանա Կաստանեդա[5] (իսպ.՝ Carlos César Salvador Arana Castañeda. դեկտեմբերի 25, 1925(1925-12-25)[1][2][3][…], Կախամարկա, Պերու - ապրիլի 27, 1998(1998-04-27)[1][2][4][…], Լոս Անջելես, ԱՄՆ), պերուացի գրող և անտրոպոլոգ։ 1968 թվականին տպագրվում է նրա առաջին գիրքը ՝ «Դոն Խուանի ուսմունքը» (The Teachings of Don Juan)։ Առաջին դեմքով գրված այս գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես էր Կաստանեդան աշակերտություն անցնում Յակի ցեղի շաման Խուան Մատուսի մոտ։ Հետագայում Կաստանեդան գրում է ևս 11 գիրք, շարունակելով աշակերտության պատմությունը։ Այս գրքերը վաճառվում են շուրջ 12 միլիոն օրինակով ու թարգմանվում 17 լեզվով։
Արագ փաստեր Կարլոս Կաստանեդաիսպ.՝ Carlos Castaneda, Ծննդյան անուն ...
Կարլոս Կաստանեդա իսպ.՝ Carlos Castaneda | |
---|---|
Ծննդյան անուն | Կարլոս Ցեզար Սալվադոր Առենա Կաստանեդա |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1925(1925-12-25)[1][2][3][…] |
Ծննդավայր | Կախամարկա, Պերու |
Վախճանվել է | ապրիլի 27, 1998(1998-04-27)[1][2][4][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, ԱՄՆ |
Մասնագիտություն | արձակագիր, մարդաբան, անտրոպոլոգ, էթնոգրաֆ, միստիկ, բանաստեղծ |
Լեզու | անգլերեն |
Ազգություն | պերուացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Ստեղծագործական շրջան | 20-րդ դար |
Ժանրեր | վեպ և էսսե |
Թեմաներ | շամանիզմ, նեոշամանիզմ |
Ամուսին | Florinda Donner? |
Կայք | carlos-castaneda.com |
Carlos Castaneda Վիքիպահեստում |
Փակել