Կապույտ դիվիզիա
From Wikipedia, the free encyclopedia
Կապույտ դիվիզիա (նաև Երկնագույն դիվիզիա, Վերմախտի իսպանական կամավորների 250-րդ դիվիզիա, գերմ.՝ 250. Einheit spanischer Freiwilliger, իսպ.՝ División Azul, գերմ.՝ Blaue Division) իսպանացի կամավորներից կազմված դիվիզիա, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայի կողմից կռվել է խորհրդա-գերմանական ռազմաճակատում։ Ընդունված է համարել, որ այն համալրվել է «Իսպանական ֆալանգայի» անդամներից, այնինչ «Կապույտ դիվիզիան» իրենից ներկայացնում է քաղաքացիական պատերազմի մասնակիցների և ֆալանգիստական ոստիկանական ստորաբաժանումների անդամների համախումբ։ Ձևավորվել է իսպանական բանակի կանոնակարգին համապատասխան՝ չորս հետևակային և մեկ հրետանային գունդ[2]։
250-րդ հետևակային դիվիզիա | |
---|---|
Դիվիզիայի տարբերանշանը | |
«Կապույտ դիվիզիայի» 2-րդ գումարտակի խորհրդանշան | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | Դիվիզիա |
Զորքերի տեսակ | Հետևակ |
Երկիր | Նացիստական Գերմանիա Իսպանիա |
Ենթարկոում | Վերմախտ |
Մտնում է | Վերմախտ |
Ներառնում է | 3 գունդ, 8 գումարտակ, 1 դիվիզիան |
Թվակազմ | 18 693 (1941 թվականի հուլիսի դրությամբ) |
. | |
Մականուն | Կապույտ դիվիզիա, Երկնագույն դիվիզիա (իսպ.՝ División Azul, գերմ.՝ Blaue Division) |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1941 թվական, հունիսի 24 |
Ճակատամարտեր | Երկրորդ համաշխարհային պատերազմ
|
Լուծարվեց | 1943 թվական, հոկտեմբերի 10 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Մունյոս Գրանդես Էստեբան Ինֆանտես |
«Կապույտ դիվիզիան» դարձել է Վերմախտի միակ միավորը, որը պարգևատրվել է «սեփական մեդալով[3] (ստեղծվել էր դիվիզիայի պատվին)[4]։