Կանադայի կանանց ազգային խորհուրդ
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Կանադայի կանանց ազգային խորհուրդ (ԿԿԱԽ, ֆր.՝ Conseil national des femmes du Canada, (CNFC)), կանադական իրավապաշտպան կազմակերպություն, որը գտնվում է Օտտավայում, Օնտարիո, նպատակն է բարելավել կանանց, ընտանիքների և համայնքների պայմանները։ Տղամարդկանց և կանանց տեղական և նահանգային խորհուրդների դաշնություն է, որը համարվում է Կանանց միջազգային խորհրդի կանադական անդամ (ICW): Խորհուրդը մտահոգված է այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են կանանց ընտրական իրավունքը, ներգաղթը, առողջապահությունը, կրթությունը, ԶԼՄ-ները, շրջակա միջավայրը և այլն[1]։ Հիմնադրվել է 1893 թվականի հոկտեմբերի 27-ին Տորոնտոյում, երկրում ամենահին պաշտպանական կազմակերպություններից է[2]։ 1893 թվականին Կանադայի կանանց ազգային խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Լեդի Աբերդինը։ Խորհրդի հայտնի անդամներից են եղել Լեյդի Գզովսկին, Օգուստա Սթով Գալենը, Ադելաիդ Հուդլիսը[3]։
Կանադայի կանանց ազգային խորհուրդ | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Կանադա |
Հիմնադրված | հոկտեմբերի 27, 1893 |
Գլխադասային գրասենյակ | Օտտավա, Կանադա |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն և ֆրանսերեն |
Կայք | ncwc.ca |