Կայսերական թուր
From Wikipedia, the free encyclopedia
Կայսերական սուր, արտեֆակտ, ծիսակարգի սուր, Հոֆսբուրգի ամրոցի գանձարանի ցուցանմուշներից մեկը և Սրբազան Հռոմեական կայսրության խորհրդանիշը։ Հայտնի է նաև որպես Սուրբ Մավիկիոսի սուր։ Նա ապրել է ենթադրաբար 2-3 դարերում․ Մավրիկիոսին վերագրվող մյուս սուրը պահվում է Թուրինում։
Ընդհանրապես, սա հատուկ սրի անուն է, որը ներկայացնում է թագավորության կամ պետության, ուժը և կայունությունը` որպես միապետության պետական խորհրդանիշ։ Օրինակ, Անգլիայում, Շոտլանդիայում, Պրուսիայում, Դանիայում, Նորվեգիայում, Հունգարիայում, Նիդերլանդներում, Արևմտյան Ֆրանկական կայսրությունում և Ճապոնիայում գոյություն ունեին կայսերական սրեր։
Սակայն, սույն հոդվածի ուշադրության կենտրոնում է Սուրբ հռոմեական կայսրության կայսերական սրի պատմությունը, նրա տեսքը և կարևորությունը կայսրության համար։
Քանի որ այս սրի ծագումը վերագրվել է Սուրբ Մորիսին, այն կոչվում է Մավրիկիոս սուր։ Սուրը Հռոմի Պապը նվիրել է հռոմեացի գերմանական կայսրին իր թագադրության ժամանակ՝ որպես աշխարհիկ իշխանության նշան։ Այժմ այն ցուցադրվում է Վիեննայի Հոֆբուրգի արքայական գանձարանում։