Կամիլ Դեմուլեն
From Wikipedia, the free encyclopedia
Լյուսի Սեմպլիս Կամիլ Բենուա Դեմուլեն (ֆր.՝ Lucie-Simplice-Camille-Benoît Desmoulins, մարտի 2, 1760(1760-03-02)[1][2][3][…], Գյուիզ[4] - ապրիլի 5, 1794(1794-04-05)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի փաստաբան և լրագրող, Ֆրանսիական հեղափոխության գործիչ։
Կամիլ Դեմուլեն | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1760(1760-03-02)[1][2][3][…] |
Ծննդավայր | Գյուիզ[4] |
Մահացել է | ապրիլի 5, 1794(1794-04-05)[1][2][3][…] (34 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4][5] |
Գերեզման | Էրրանսի գերեզմանատուն և Փարիզի կատակոմբներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ և փաստաբան |
Ամուսին | Լյուսիլ Դյուպլեսի |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Կորդելիերներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Camille Desmoulins Վիքիպահեստում |
1789 թվականի հուլիսի 14-ի ապստամբության նախօրեին հանդես է եկել միապետության դեմ զինված պայքարի կոչով։ Խմբագրել է դեմոկրատական թերթեր։ Կոնվենտում դուրս է եկել ժիրոնդիստների դեմ։ Հարել է յակոբինների աջ թևին (Ժորժ Դանտոնի կողմնակիցներին)։ Իր հրատարակած «Հին կորդելիերը» (ֆր.՝ «Le vieux cordelier») տպագիր օրգանի էջերում պահանջում էր վերացնել մաքսիմումի մասին օրենքը, մեղմել Հեղափոխական ահաբեկչությունը՝ քննադատելով Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի քաղաքականությունը։
Բանտարկվել է և հեղափոխական տրիբունալի որոշմամբ մահապատժի ենթարկվել գիլիոտինով։