Կալան
From Wikipedia, the free encyclopedia
Կալան (ծովային կուղբ, կամչատկայի կուղբ կամ ծովային ջրասամույր[1] (լատին․՝ Enhydra lutris)), կզաքիսների ընտանիքին պատկանող ծովային գիշատիչ կաթնասուն։ Ջրասամույրերին մոտ տեսակ է։
Կալան | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Enhydra lutris | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Կալանը ունի ջրային միջավայրում ապրելու մի շարք հարմարանքներ, ինչպես նաև համարվում է այն քիչ կենդանի ոչ պրիմատներից մեկը, ովքեր կարողանում են օգտագործել գործիքներ[2]։ Կալաննները բնակվում են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ափերին՝ Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ 18-րդ և 19-րդ դարերում իր թանկարժեք մորթու պատճառով ենթարկվեց զանգվածային կոտորածի, ինչի հետևանքով տեսակը հայտնվեց վերացման եզրին։ 20-րդ դարում մտցվել են ԽՍՀՄ և այլ երկրների Կարմիր գրքի մեջ։ 2009 թվականի դրությամբ կալանների որսը արգելված է գրեթե բոլոր երկրներում։ Կալանների որսը թույլատրվում է միայն Ալյասկայի տեղաբնիկներին՝ ալեուտներին, այդ էլ բացառապես տվյալ շրջանում ձևավորված ազգերի ավանդույթների և սննդային օրակարգի պահպանման պատճառով[3]։