Կադիս
From Wikipedia, the free encyclopedia
Կադիս (իսպ.՝ Cadiz), քաղաք և նավահանգիստ Իսպանիայի հարավ-արևմուտքում, Անդալուզիայում, Ատլանտյան օվկիանոսի Կադիս ծոցի ափին։ Կադիս նահանգի վարչական կենտրոնն է։ Կադիսը հիմնադրվել է փյունիկացիների կողմից մոտ մ․ թ․ ա․ 1100 թվականին։ Հույները այն անվանում էին Գադիրա կամ Գադեյրա, իսկ հռոմեացիները՝ Գադես։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կադիս | |||||
Cadiz | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Բայա-դե-Կադիս | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 11-րդ դար թ. | ||||
Մակերես | 12.1 կմ² | ||||
ԲԾՄ | 11 մ | ||||
Պաշտոնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն | 123 948 մարդ (2012) | ||||
Խտություն | 10 000 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+34) 956 | ||||
Փոստային ինդեքս | 11071 | ||||
Փոստային դասիչ | 11000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CA | ||||
Պաշտոնական կայք | cadiz.es | ||||
| |||||
Փակել
Կադիսն Արևմտյան Եվրոպայի շարունակաբար բնակեցված ամենահին քաղաքներից է, որտեղ, ինչպես վկայում են հնագիտական պեղումների ադյունքները, մարդիկ սկսել են ապրել դեռևս 3100 տարի առաջ[1][2][3][4][5]։ Կադիսը ներառված է Եվրոպայի հնագույն քաղաքների ցանցում[4][6]։
Կադիսի ամենամյա կառնավալը Անդալուսիայի ամենահայտնի, սիրված, մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարությունն է[7]։