Կադաստր
From Wikipedia, the free encyclopedia
Կադաստր (ֆր.՝ cadastre՝ համակարգում), տվյալների համակարգված ամբողջություն, որը կազմվում է համապատասխան օբյեկտների և երևույթների պարբերական կամ շարունակական դիտարկումների միջոցով։ Բնական պաշարներին վերաբերող կադաստրը սովորաբար ներառում է տվյալներ՝ տեղադիրքի, ֆիզիկաաշխարհագրական բնութագրերի, դասակարգման, ուսումնասիրվածության, դիտարկումների տևականության մասին։ Կադաստրների կարևոր մասն են կազմում քարտեզները։