Խուան դե Էռերա
From Wikipedia, the free encyclopedia
Խուան դե Էռերա(1530[1], Roiz, Կանտաբրիա, Իսպանիա - հունվարի 15, 1597(1597-01-15)[2], Մադրիդ, Իսպանիա), եղել է իսպանացի ճարտարապետ, մաթեմատիկոս և աշխարհագրագետ։
Խուան դե Էռերա իսպ.՝ Juan de Herrera | |
---|---|
Ի ծնե | իսպ.՝ Juan de Herrera de Maliaño |
Ծնվել է | 1530[1] |
Ծննդավայր | Roiz, Կանտաբրիա, Իսպանիա |
Մահացել է | հունվարի 15, 1597(1597-01-15)[2] |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա |
Կրթություն | Վալյադոլիդի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Վալյադոլիդի տաճար, Էլ Էսկորիալ, Առանխուեսի թագավորական պալատ և Houses of the offices of the Monastery of El Escorial? |
Juan de Herrera Վիքիպահեստում |
16-րդ դարի ամենահայտնի իսպանացի ճարտարապետներից մեկն է, Էռերան ներկայացրել է Իսպանական վերածննդի գագաթնակետը։ Նրա ճարտարապետական ոճը արտահայտվել է այնպիսի շենքերում, ինչպիսին է Սան Լորենսո դե Էլ Էսկորիալի վանքը։ Էռերիան ճարտարապետական ոճը կոչվել է նրա անունով և նա Ֆիլիպ II Հաբսբուրգի իսպանական կայսրության և նրա ավստրիացի հաջորդների ճարտարապետության ներկայացուցիչն է եղել։ Որպես վերածննդի շրջանի ճարտարապետ Էրրերան հետաքրքրվեց իր ժամանակի գիտության բոլոր ճյուղերով։ Նրա Discurso sobre la figura cúbica տալիս է մեզ կարևոր գիտելիքներ աշխարհագրության և մաթեմատիկայի վերաբերյալ։ Նա նաև մասնակցել է Կառլոս V կայսրի ռազմական արշավներին Գերմանիայում, Ֆլանդրիայում և Իտալիայում։