Խորջրյա անդունդներ
From Wikipedia, the free encyclopedia
Խորջրյա անդունդներ, իջվածքներ օվկիանոսի հատակում, որոնց խորությունը անցնում է 6000 մետրից։ Գտնվում են օվկիանոսների եզրային մասերում, երիտասարդ բարձրաբերձ լեռնաշղթաներին զուգահեռ։ Ունեն տեկտոնական ծագում՝ գեոսինկլինալային կառացվածք։
Հայտնի են 20 խորջրյա անդունդներ, որոնցից 16-ը՝ Խաղաղ, 3-ը՝ Ատլանտյան և 1-ը՝ Հնդկական օվկիանոսներում։