Խերես
From Wikipedia, the free encyclopedia
Խերես (իսպ.՝ Jerez, անգլ.՝ Sherry), գինու տեսակ։ Իր անվանումը ստացել է Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքից, որը գտնվում է Իսպանիայի հարավ-արևելքում՝ Անդալուզիայի Կադիս նահանգում[2]։ Գինու պատրաստման համար օգտագործվում է հասունացած խաղողը։ Բերքահավաքից հետո այն թառամեցվում է հատապտղում շաքարայնության բարձրացման նպատակով։ Պրեսի ժամանակ խաղողը ծածկում են սպիտակ հողով, որը պարունակում է գիպսի բարձր տոկոսայնություն։ Գիպսը գինուն հաղորդում է անկրկնելի դառնություն և թափանցիկություն։ Այնուհետև գինին պահվում է ոչ հերմետիկ փակված տակառներում։ Գինու մակերեսին առաջանում է ֆլոր (իսպաներեն Flor-ծաղիկ), ինչը իրենից ներկայացնում է խմորիչային բջիջների հատուկ փառ, որը թույլ չի տալիս գինուն շփվել օդի հետ։ Գինու պատրաստման այս եղանակը կոչվում է կենսաբանական։ Բացի վերոնշյալից հայտնի են նաև օկսիդատիվ (երբ գինու հիմնական փոփոխությունները տեղի են ունենում թթվածնի և տակառի հետ շփման ընթացքում) և համակցված (երբ համադրվում են հնեցման առաջին և երկրորդ եղանակները) պատրաստման եղանակները[3]։
Խերես | |
---|---|
Տեսակ | wine-producing region? |
Ենթատեսակ | vino generoso?[1] և Գինեգործությունն Իսպանիայում |
Ստեղծման տարի | 1933 |
Անվանված է | Խարես դե լա Ֆրոնտերա |
Sherry Վիքիպահեստում |