Խարկովի հեռուստաաշտարակ
From Wikipedia, the free encyclopedia
Խարկովի հեռուստաաշտարակ ( ուկրաիներեն՝ Харківська телевежа ), Խարկով քաղաքում գտնվող 240,7 մ[1] բարձրությամբ մետաղական տարածական վանդակավոր ազատ կանգնած բարձրահարկ կառույց։
Արագ փաստեր Ստեղծում, Երկիր ...
Խարկովի հեռուստաաշտարակ
Ստեղծում | 1981 | |
---|---|---|
Երկիր | Ուկրաինա | |
Վարչատարածքային միավոր | • Խարկովի շրջան • Խարկով | |
Վայր | Շևչենկիվսկի շրջան | |
Աշխարհագրական կոորդինատներ | 50°2′37″N 36°14′7″E | |
Նշանակալից իրադարձություն | օդային հարձակում | |
Պաշտոնական բացման ամսաթիվը | 12 Դեկտեմբերի 1981 | |
Պահպանման վիճակ | մասնակի քանդվել է |
Փակել
Խարկովի ամենաբարձր շենքն էր[2] և հինգերորդ ամենաբարձր հեռուստաաշտարակը Ուկրաինայում։ Հանրապետությունում նրանից բարձր են Կիևի (385 մ[3]), Դոնեցկի (360,5 մ), Վիննիցայի (354 մ), Նովոդնիստրովսկի հեռուստաաշտարակից (245,5 մ[4]) հեռուստաաշտարակները։
Գտնվում է Ալեքսեյ Դերևյանկո փողոցից հինգ հարյուր մետր հեռու Խարկովի անտառային այգու խորքում։
2024 թվականի ապրիլի 22-ին Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ այն մասամբ ոչնչացվել է ռուսական հրթիռային հարձակման հետևանքով[5]։