ԽՍՀՄ ղեկավարների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ստորև ներկայացված է ԽՍՀՄ ղեկավարների՝ պետական և կուսակցական գործիչների ցուցակը, որոնք դե յուրե և դե ֆակտո ղեկավարել են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը 1922 թվականի դեկտեմբերին նրա հիմնադրման պահից մինչև 1991 թվականի դեկտեմբերին նրա գոյության դադարեցումը։
ԽՍՀՄ-ը հիմնադրվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին ՌԽՖՍՀ-ի, Ուկրաինական ԽՍՀ-ի, Բելառուսական ԽՍՀ-ի և Անդրկովկասյան ՍՖՍՀ-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Նոր պետության առաջացմանը նախորդել է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում 1918-1922 թվականներին։ Հետագայում ԽՍՀՄ կազմի մեջ են մտել մի շարք այլ հանրապետություններ, մինչև 1989 թվականը Խորհրդային պետությունը միավորել է 15 միութենական հանրապետություններ։ 1991 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ։
Ցուցակը բաղկացած է երկու մասից։ Ցուցակի առաջին մասում ներկայացված է ԽՍՀՄ փաստացի ղեկավարների՝ երկիրը դե-ֆակտո ղեկավարած պետական և կուսակցական գործիչների ցանկը, Ցուցակի երկրորդ մասում շարադրված են տեղեկություններ ԽՍՀՄ պաշտոնական ղեկավարների՝ Խորհրդային պետության պետական իշխանության բարձրագույն մարմինները ղեկավարող անձանց մասին:Սովետական որոշ առաջնորդներ ղեկավարում էին պետությունը և դե յուրե, և դե ֆակտո, Այդպիսին էին Լեոնիդ Բրեժնևը, Յուրի Անդրոպովը, Կոնստանտին Չեռնենկոն և Միխայիլ Գորբաչովը, ովքեր իրենց ձեռքում կենտրոնացրեցին ինչպես կուսակցական, այնպես էլ պետական առաջնորդությունը։