Լրագրության պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Լրագրության պատմությունը ընդգրկում է տեխնոլոգիաների և առևտրի աճը, որը նշանավորվում է կանոնավոր կերպով տեղեկատվություն հավաքելու և տարածելու մասնագիտացված տեխնիկայի ի հայտ գալով, որը ինչպես ենթադրում է լրագրության պատմություններից մեկը, առաջացրել է «հասանելի լուրերի շրջանակի կայուն աճ»։ Մինչ տպագրական մեքենայի հայտնագործումը, բանավոր խոսքը լուրերի հիմնական աղբյուրն էր հանդիսանում։ Վերադարձող առևտրականները, նավաստիները և ճանապարհորդները լուրերը հետ բերեցին մայրցամաք, և հասցրեցին թափառաշրջիկներին և ճանապարհորդող խաղացողներին և դրանք տարածվում էին քաղաքից քաղաք։ Հին դպիրները հաճախ գրում էին այս տեղեկությունը։ Նորությունների այս հաղորդումը խիստ անվստահելի էր և այն մարեց տպագրական մեքենայի գյուտով։ Թերթերը (և ավելի քիչ՝ ամսագրերը) 18-րդ դարից ի վեր միշտ եղել են լրագրողների հիմնական միջոցը՝ 20-րդ դարում՝ ռադիո եւ հեռուստատեսություն՝ իսկ 21-րդ դարում՝ համացանց[1]։