Լունա 9
From Wikipedia, the free encyclopedia
Լունա-9, կամ Ե-6 համար 13 (ռուս.՝ Луна 9), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր իրականացնել Լուսնի մակերևույթին փափուկ վայրէջք։ Արձակվել է 1966 թվականի հունվարի 31-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ 1966 թվականի փետրվարի 3-ին կայանի իջեցվող սարքը դարձավ առաջին մարդու կողմից ստեղծված սարքը, որը վայրէջք կատարեց այլ երկնային մարմնի վրա, որից հետո շարունակեց աշխատանքը[2][3]
Կազմակերպություն | Լավոչկինի անվ. բյուրո |
---|---|
Այլ нանվանումներ | Ե-6 համար 13 |
COSPAR ID | 1966-006A[1] |
NSSDCA ID | 1966-006A |
SCN | 01954 |
Գործարկման ամսաթիվ | 1966 հունվարի 31, 11:41:37 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա-Մ (8Կ78Մ)[1] |
Աշխատանքի ավարտ | 1966 փետրվարի 6 |
Զանգված | 1583,7 կգ (իջեցվող մոդուլ 99 կգ)[1] |
Կայք | selena.sai.msu.ru/Home/Spacecrafts/Luna-9/Luna-9.htm |
Իջեցվող սարքը ուներ 99 կգ զանգված և ուներ 58 սմ շառավղով գնդի տեսք։ Մակերևույթին հասնելու արագությունը կազմում էր 22 կմ/ժամ, և այս հարվածը մեղմելու համար սարքը ուներ փչվող բարձեր[4]։ Իջեցվող սարքի պարունակությունն էր՝ ռադիո սարքավորում, ծրագրային կառավարման սարք, ջերմության կառավարման սարք, գիտական սարքավորում, էլեկտրականության աղբյուր և հեռուստասարքավորում։ Սարքի պատյանը հերմետիկ էր։
Կայանը նախագծվել էր ՓԿԲ-1 նախագծամ բյուրոյում Սերգեյ Կորոլյովի ղեկավարման տակ, սակայն արտադրվել և արձակվել է Լավոչկինի անվ. բյուրոյի կողմից։ Առաջին 11 նմանատիպ փորձերը անհաջող անցան տարբեր պատճառներով։