Լուծիչ
From Wikipedia, the free encyclopedia
Լուծիչ, պինդ, հեղուկ և գազային նյութեր լուծող հեղուկ, գազային կամ պինդ նյութ։ Սովորաբար օգտագործվում են, որպես օրգանական լուծիչ՝ քիմիակական մաքրման համար (ացետոն, սկիպիդար), սոսինձների և լաքերի հեռացման համար (ացետոն, մեթիլ սպիրտ), լվացող միջոցներում (ցիտրուսային տերպեններ) և քիմիական սինթեզում։ Սովորաբար լուծվող նյութը և լուծիչը նույն բնույթի են՝ նմանը նմանի մեջ է լուծվում, այսինքն՝ բևեռացված լուծիչով լուծվում են բևեռացված նյութերը։