Լուի I Բարեպաշտ
From Wikipedia, the free encyclopedia
Լուի I Բարեպաշտ (լատին․՝ Hludovicus Pius, ֆր.՝ Louis le Pieux, գերմ.՝ Ludwig der Fromme, ապրիլի 16, 778[1][2], ապրիլի 20, 778[3] կամ սեպտեմբեր 778[2], Chasseneuil-du-Poitou[1] - հունիսի 20, 840[1] կամ հունիսի 24, 840[3], Ինգելհայմ ամ Ռեյն, Ռայնլանդ Պֆալց[1]), Աքվիտանիայի արքա (781-814), ֆրանկների արքա և Արևմուտքի տիրակալ՝ Կարոլինգների դինաստիայից։
Լուի I Բարեպաշտ | |
Մասնագիտություն՝ | միապետ և գերիշխան |
---|---|
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | ապրիլի 16, 778[1][2], ապրիլի 20, 778[3] կամ սեպտեմբեր 778[2] |
Ծննդավայր | Chasseneuil-du-Poitou[1] |
Վախճանի օր | հունիսի 20, 840[1] կամ հունիսի 24, 840[3] |
Վախճանի վայր | Ինգելհայմ ամ Ռեյն, Ռայնլանդ Պֆալց[1] |
Թաղված | Abbey of Saint-Arnould |
Դինաստիա | Կարոլինգներ[1] |
Քաղաքացիություն | Կարոլինգյան կայսրություն |
Հայր | Կառլոս Մեծ[1][4] |
Մայր | Hildegard of Vinzgouw?[1][4] |
Ամուսին | Ermengarde of Hesbaye?[1] և Judith of Bavaria?[5][4] |
Զավակներ | Լոթար I, Louis the German?[6], Gisela?[7], Կառլ II Ճաղատ[8][4], Arnulf of Sens?[9], Rotrude?[9], Bertha?[9], Hildegard, princess of Francia?[7], Pepin I of Aquitaine?, Alpais?[10], Adelaide d'Aquitaine?[10] և Hildegarde? |
Լուի Բարեպաշտը դարձավ Ֆրանկյան թագավորության վերջին միանձնյա տիրակալը։ Հոր՝ Կառլոս Մեծ տիրակալի մահից հետո ժառանգելով գահը՝ Լուին հաջողությամբ շարունակեց հոր բարեփոխումների քաղաքականությունը, բայց նրա կառավարման վերջին տարիներն անցան սեփական որդիների և արտաքին թշնամու դեմ պատերազմներում։ Պետությունը հայտնվեց խորը ճգնաժամի մեջ, որը նրա մահվանից մի քանի տարի անց միապետությունը հասցրեց անկման և վերջինիս տեղում նոր պետությունների ձևավորման՝ ժամանակակից Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի նախակարապետների։