Լուիզ ՄաքՔինի
կանադացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Լուիզ ՄաքՔինի (անգլ.՝ Louise McKinney, սեպտեմբերի 22, 1868(1868-09-22), Elizabethtown-Kitley, United Counties of Leeds and Grenville, Օնտարիո, Կանադա - հուլիսի 10, 1931(1931-07-10), Claresholm, Ալբերտա, Կանադա), քաղաքական գործիչ և մարդու իրավունքների պաշտպան Կանադայի Ալբերտա նահանգից։ Նա եղել է առաջին կինը, որ երդվել է Ալբերտայի օրենսդիր ասամբլեայում և առաջին կինը, որն ընտրվել է որպես Բրիտանական կայսրության օրենսդիր մարմնի անդամ։ Նա Ալբերտայի օրենսդիր մարմնում որպես Ալբերտայի ոչ պարտիզանական լիգա կուսակցության անդամ ծառայել է 1917-1921 թվականներին։ Ավելի ուշ եղել է Հայտնի հնգյակ անդամներից մեկը, որը հաջողությամբ պայքարել է Կանադայի կանանց` Սենատում նշանակվելու իրավունքի համար։ Լինելով դպրոցի նախկին ուսուցիչ` նա որպես նորաբնակ Ալբերտա է տեղափոխվել 1903 թվականին[1]։
Լուիզ ՄաքՔինի անգլ.՝ Louise Crummy McKinne | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1868(1868-09-22) |
Ծննդավայր | Elizabethtown-Kitley, United Counties of Leeds and Grenville, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | հուլիսի 10, 1931(1931-07-10) (62 տարեկան) |
Մահվան վայր | Claresholm, Ալբերտա, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Ottawa Normal School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, իրավապաշտպան և սուֆրաժիստ |
Զբաղեցրած պաշտոններ | Օրենսդիր ժողովի անդամ և Օրենսդիր ժողովի անդամ |
Կուսակցություն | Alberta Non-Partisan League? |
Louise McKinney Վիքիպահեստում |