Լոուդուն Լեռան ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Լոուդուն Լեռան ճակատամարտ, 1307 թվականի մայիսին Ռոբերտ Բրյուսի առաջնորդած շոտլանդական զինուժի ու Այմեր դե Վալենսի գլխավորած անգլիացիների միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Տեղի է ունեցել Այրշայրի Լոուդուն կոչվող հրաբխային լեռան մոտ և ավարտվել Բրյուսի հաղթանակով՝ դառնալով նրա առաջին խոշոր ռազմական նվաճումը։ Մարտադաշտի վայրը ներկայումս ուսումնասիրվում է, որպեսզի ընդգրկվի «Շոտլանդիայի պատմական մարտադաշտերի գրանցամատյանում» ու պահպանվի «Պատմական Շոտլանդիա» կազմակերպության կողմից[1]։ Ճակատամարտը պատկերվել է 2018 թվականին նկարահանված «Օրենքից դուրս արքան» պատմական դրամայում։
Արագ փաստեր Լոուդուն Լեռան ճակատամարտ, Թվական ...
Թվական | 1307 թվականի մայիսի 10 |
---|---|
Մասն է | Պատերազմներ Շոտլանդիայի անկախության համար |
Վայր | Լոուդուն լեռ, Այրշայր, Շոտլանդիա |
Արդյունք | Շոտլանդացիների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Շոտլանդական թագավորություն | Անգլիայի թագավորություն |
Հրամանատարներ | |
Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ Բրյուս | Այմեր դե Վալենս, Փեմբրոքի 2-րդ կոմս |
Կողմերի ուժեր | |
600 մարդ | 3000 մարդ |
Ռազմական կորուստներ | |
քիչ թվով | "հարյուրավոր" |
Ընդհանուր կորուստներ |
Փակել