Լոմբոկ
From Wikipedia, the free encyclopedia
Լոմբոկ (ինդոն.՝ Lombok), կղզի Փոքր Զոնդյան կղզիների կազմում։ Մտնում է Ինդոնեզիայի կազմի մեջ։ Տարածությունը շուրջ 5 հազար կմ2 է։ Առավել բարձրադիր է հյուսիսային մասը (մինչև 3726 մ, Ռինջանի հրաբուխ)։ Բնակչության թվաքանակը 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով եղել է 3.166.789[3], 2014 թվականի տվյալներով՝ մոտավորապես 3,3 միլիոն[4][5][6][7], 2020 թվականի տվյալներով՝ 3.832.631[8]: Բնակիչների մոտավորապես 85 տոկոսը սասակիներ են, 10-15 տոկոսը՝ բալիցիներ։ Նրանք լեզվական և մշակութային տեսակետներից մոտ են միմյանց, տարբերվում են դավանանքով. սասակիները իսլամ են դավանում, բալիցիները՝ հինդուիզմ։ Ուստիև ջամիաներն ու մինարեթներն ավելի շատ են կղզում[9]։
Արագ փաստեր Լոմբոկ, Տեսակ ...
Լոմբոկ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Ինդոնեզիա[1] |
Վարչատարածքային միավոր | West Nusa Tenggara?[1] |
Մասն է | Փոքր Զոնդյան կղզիներ |
Մակերես | 5435 կմ² և 4514,11 կմ² |
Ամենաբարձր կետը | Rinjani? |
Բնակչություն | 3 352 988 մարդ (2014)[2] |
Փակել
Գլխավոր քաղաքը Մատարամն է[10]։