Լոկառնո (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Լոկառնո (իտալ.՝ Locarno, լոմբ.՝ Locarn, տեղի բարբառ.՝ Lucärn, պատմ.՝ գերմ.՝ Luggarus), քաղաք Շվեյցարիայի հարավում, Տիչինո իտալախոս կանտոնում, Լագո Մաջորե լճի հյուսիսային ափին։ Բուն քաղաքում ապրում է շուրջ 16 հազար, իսկ նույնանուն ագլոմերացիայում՝ 56 հազար մարդ[2]։ Լոկառնոն լայն ճանաչման է արժանացել յուրաքանչյուր տարվա օգոստոսին այստեղ անցկացվող միջազգային կինոփառատոնով, ինչպես նաև 1925 թվականի հոկտեմբերին տարածքային վեճերի առնչությամբ եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների անցկացրած բանակցություններով ու համաձայնագրերի կնքումով։
իտալ.՝ Locarno | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
---|---|---|---|---|---|
Մակերես | 19,27 կմ², 18,69 կմ² | ||||
ԲԾՄ | 200 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | ▼15 824 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 091 | ||||
Փոստային դասիչ | 6600, 6601, 6604 և 6605 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TI | ||||
Պաշտոնական կայք | locarno.ch(իտալ.) | ||||
| |||||
Վերոնշյալի հետ մեկտեղ՝ Լոկառնոն հանքային ջրաբուժության հանրահայտ առողջարան է և տրանսպորտային կարևոր հանգույց, որը ոչ միայն նավահանգիստ ու օդանավակայան ունի, այլև ավտոմայրուղիներով ու երկաթուղով կապված է ինչպես Շվեյցարիայի, այնպես էլ Իտալիայի խոշոր բնակավայրերի հետ։
2004 թվականի հունվարին իտալացի պատմաբան Մարինո Վիգանոն հայտարարեց, որ Լոկառնոյի Վիսկոնտեո ամրոցը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է Լեոնարդո դա Վինչիի պատրաստած նախագծի հիման վրա։