Լոլիկի հյութ
From Wikipedia, the free encyclopedia
Լոլիկի հյութ (անգլ.՝ Tomato juice), լոլիկից ստացված հյութ։ Սպառվում է խմիչքի տեսքով, ինչպես նաև բաղադրիչ մաս է հանդիսանում այնպիսի կոկտեյլների պատրաստման համար, ինչպիսիք են՝ «Արյունոտ Մերին», «Սանգրիտան» և «Միչելադան»։ Ամերիկայում կարծում են, որ առաջին անգամ լոլիկի հյութ վաճառել են 1917 թվականին և այն վաճառողը եղել է Ինդիանայի հարավում գտնվող French Lick Springs Hotel հյուրանոցի սեփականատեր Լուիս Պերին։ Այդ ժամանակ նրա մոտ վերջացել էր նարնջի հյութը, և հարկավոր էր եղել այն անհապաղ փոխարինել մեկ ուրիշ ըմպելիքով։ Պերիի կողմից հայտնաբերած լոլիկ, շաքարավազ և հատուկ սոուս պարունակող հյութի բաղադրատոմսը արագ հայտնի էր դարձել. հենց այդ ժամանակ Չիկագոյում հայտնվել էր լոլիկի հյութից պատրաստված առաջին կոկտեյլը։
Լոլիկի հյութ | |
---|---|
Տեսակ | սննդային բաղադրամաս |
Ենթատեսակ | Բանջարեղենի հյութ, ըմպելիք և մրգային և բանջարեղենային հյութ[1][2][3] |
Բաղադրամասեր | լոլիկ |
Հեղինակ | Louis Perrin?[4] |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Tomato juice Վիքիպահեստում |
1937 թվականին ԽՍՀՄ-ում արտադրվել է լոլիկի հյութի առաջին խմբաքանակը։ Մոսկվայի Կրկեսային հրապարակում կազմակերպվել էր լոլիկի հյութի անվճար համտես։ Այնուամենայնիվ, համտեսողների մեծամասնությունը բացասական գնահատական էր տվել։ Գովազդային հրաշալի արշավի շնորհիվ լոլիկի հյութը լայն ճանաչում է ստացել[5]։ Խորհրդային Միությունում լոլիկի հյութը ամենուր էր՝ մթերային խանութներում, մանկապարտեզներում, ուսումնական հաստատությունների ճաշարաններում, թատրոնների և կինոթատրոնների ճաշարաններում, սրճարաններում և գործարանային ճաշարաններում։ Խորհրդային մթերային խանութներում միշտ հնարավոր էր գնել լոլիկի հյութ երեք լիտրանոց տարաներով և շշալցված տարբերակով։ Խանութում 10 կոպեկով կարելի էր գնել մեկ բաժակ լոլիկի հյութ, հաճախորդներին թույլ էին տալիս հյութի մեջ աղ ավելացնել[6]։
Լոլիկի հյութ արտադրող ընկերություններից շատերը դրանում աղ են ավելացնում։ Հաճախ ավելացնում են նաև այլ հավելումներ՝ սոխի կամ սխտորի փոշի, տարբեր համեմունքներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լոլիկի հյութի զանգվածային արտադրությունն ու իրացումը սկսվել է 1920-ական թվականների կեսերից, և մի քանի տարի անց այն դարձել է ճանաչված ըմպելիք նախաճաշի համար[7]։ Կանադական օրենքները պահանջում են,որ լոլիկի հյութը քամեն ամբողջական լոլիկներից, մինչդեռ ԱՄՆ-ում լոլիկի հյութի մեծ մասը պատրաստվում է լոլիկի մածուկից[8]։
Լոլիկի հյութը, ինչպես նաև լոլիկները, պարունակում են հակաօքսիդիչ լիկոպին, որի սպառումը, ըստ որոշ ուսումնասիրությունների, կարող է պաշտպանել մի շարք հիվանդություններից[9]։ 2000 թվականին կատարված փոքրածավալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լոլիկի հյութը պարունակում է այնպիսի գործոն (ծածկագիր՝ P3), որը կանխում է արյան մեջ թրոմբոցիտների «կպչունությունը» և թրոմբի խցանումը[10][11][12][13][14]։ Ուսումնասիրությունների հեղինակները ենթադրում են, որ արտադրանքը կարող է օգտակար լինել դիաբետով հիվանդների համար։ Այնուամենայնիվ, շաքարային դիաբետով հիվանդների կողմից լոլիկի հյութի մեծ քանակի սպառման իրական ազդեցությունը ամբողջությամբ ուսումնասիրված չէ։
Լոլիկի հյութը, որպես ըմպելիք, հաճախ մատուցում են ինքնաթիռների ուղևորներին, և նրանց շրջանում այն մեծ ճանաչում ունի։ Օրինակ՝ 2008 թվականին, Lufthansa ավիաընկերությանը վաճառվել է 1.7 միլիոն լիտր լոլիկի հյութ. որոշ ենթադրությունների համաձայն, դրա հայտնի լինելու փաստն այն է, որ վերջինս թռիչքի ժամանակ ապահովում է ճնշման անկում։