Լոիս Մայլու Ջոնս
From Wikipedia, the free encyclopedia
Լոիս Մայլու Ջոնս (անգլ.՝ Lois Mailou Jones նոյեմբերի 3, 1905(1905-11-03)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4][3][5] - հունիսի 9, 1998(1998-06-09)[1][2][6][…] կամ 1998[5], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3] և Բոստոն, ԱՄՆ[5])[9], եղել է ազդեցիկ նկարիչ և ուսուցիչ իր յոթ տասնամյակ տևած գործունեության ընթացքում։ Ջոնսը ամենանշանավոր դեմքերից մեկն էր, որը համբավ ձեռք բերեց 1930-1940-ական թվականների ընթացքում, երբ ապրում էր Փարիզում որպես սևամորթ արտագաղթյալ։ Նրա կարիերան սկսվել է տեքստիլ դիզայնով, նախքան կորոշեր կենտրոնանալ կերպարվեստի վրա[10]։ Նկարելիս Ջոնսին ոգեշնչում էին Աֆրիկան, Կարիբյան ծովը և իր կյանքի փորձը։ Արդյունքում, նրա նկարները աֆրոամերիկացի նկարչի կողմից արված առաջին նկարներից էին, որոնք դուրս էին գալիս դիմանկարների տիրույթից։ Ջոնսին ոգեշնչում էին Հարլեմյան Վերածննդի շարժումը և բազմաթիվ միջազգային ուղևորությունները։ Լոիս Մայիլու Ջոնսի կարիերան տևական էր և բարդ։ Գծագրերի, նկարների, նկարազարդումների և ակադեմիական ասպարեզներում արված աշխատանքը նրան դարձրեց բացառիկ նկարիչ, որը շարունակում է արժանանալ ազգային ուշադրությանը և ուսումնասիրություններին։
Լոիս Մայլու Ջոնս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1905(1905-11-03)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ[4][3][5] |
Վախճանվել է | հունիսի 9, 1998(1998-06-09)[1][2][6][…] (92 տարեկան) կամ 1998[5] |
Մահվան վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3] և Բոստոն, ԱՄՆ[5] |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Գեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց, Միավորված տաքսոնոմիական տեղեկատվական ծառայություն և Հովարդի համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի, համալսարանի դասախոս, արվեստագետ, դիզայներ, տեքստիլ նկարչուհի և ջրանկարիչ |
Ոճ | Հարլեմյան Վերածնունդ[7] |
Ժանր | նատյուրմորտ[8], դիմապատկեր[8], բնանկար[8], աբստրակցիոնիզմ[8] և ժանրային նկարչություն[8] |
Պարգևներ | |
Կայք | loismailoujones.com |
Lois Mailou Jones Վիքիպահեստում |