Լոթիան
From Wikipedia, the free encyclopedia
Լոթիան (/ˈloʊðiən/, անգլա-շոտլ.՝ Lowden, Loudan, -en, -o(u)n[1], գաել.՝ Lodainn), շրջան Հարթավայրային Շոտլանդիայում, որը գտնվում է Ֆորթ գետի գետաբերանի հարավային մասի ու Լամերմուր լեռների միջև։ Այստեղ գտնվող գլխավոր բնակավայրերից է Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը, ինչպես նաև հանրահայտ Լիվինգստոն, Լինլիթգոու, Բաթգեյթ, Քուինսֆերի, Դալկիթ, Մասելբորո, Փրեսթոնփանս, Նորթ-Բերվիք, Դանբար և Հադինգթոն քաղաքները։
Երկիր | Միացյալ Թագավորություն |
---|---|
Կարգավիճակ | Scottish region? |
Մտնում է | Շոտլանդիա |
Օրենսդրական մարմին | West Lothian Council? և East Lothian Council? |
Բնակչություն | 858 090 մարդ (2014) |
Տարածք | 666 քառակուսի մղոն |
Հիմնադրված է | 1975 թ. |
Պատմականորեն Լոթիան կոչվել է այժմյան հարավարևելյան Շոտլանդիայի մեծ մասն զբաղեցրած տարածքը։ 7-րդ դարում այն անցել է անգլերի Բերնիցիա թագավորության տիրապետության տակ, որը հետագայի Նորթումբրիա թագավորության հյուսիսային հատվածն էր, սակայն անգլերի հսկողության տակ երկար չի մնացել, որովհետև պիկտերը հաղթել են նրանց ու մոտավորապես 10-րդ դարում Լոթիանը կցվել է Շոտլանդիայի թագավորությանը[2]։
Հետագա պատմության ընթացքում տարածքը բաժանվել է երեք շրջանների՝ Միդլոթիան, Արևելյան Լոթիան և Արևմտյան Լոթիան։