Լյուքսեմբուրգյան այգի
From Wikipedia, the free encyclopedia
Լյուքսեմբուրգյան այգի (ֆր.՝ Jardin du Luxembourg), հանրային այգի Փարիզի կենտրոնում՝ 6-րդ շրջանում։ Համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Նախկին թագավորական, իսկ այժմ՝ պետական պալատական այգին լատինական թաղամասում զբաղեցնում է 26 հեկտար տարածք։ Այգում է տեղակայված Լյուքսեմբուրգյան պալատը, որտեղ իր գործունեությունն է ծավալում Սենատը՝ ֆրանսիական պառլամենտի երկրորդ պալատը։
Այգին Մոնպառնաս աշտարակից | |
Տեսակ | քաղաքային զբոսայգի և տեսարժան վայր |
Երկիր | Ֆրանսիա |
Վարչատարածք | Փարիզի 6-րդ շրջան |
Տեղագրություն | Օդեոն շրջան |
Հիմնվել է | 1612 |
Ճարտարապետ | Ժան Չալգրին |
Մակերես | 23 հեկտար[1] |
Անվանված է | Լյուքսեմբուրգյան պալատ |
Լյուքսեմբուրգի այգու հյուսիսում է գտնվում նույնանուն պալատը և «Փոքր պալատը» (ֆր.՝ Petit Palais), որը համարվում է Սենատի նախագահի պաշտոնական նստավայրը, ջերմոց և Լյուքսեմբուրգի թանգարանը, իսկ արևելքում՝ Փարիզի լեռնագործության բարձրագույն ազգային դպրոցը (ֆր.՝ École des Mines)։ Այգին կարելի է պայմանականորեն բաժանել 2 մասի՝ պալատի շրջակայքում տեղակայված են դեռևս 17-րդ դարում խիստ երկրաչափական կարգով և ֆրանսիական դասական ոճով կառուցված կլումբաներ և տեռասաներ, արևելյան և հարավարևելյան մասում առավել ուշ առաջացել է անգլիական ոճի մեկ այլ զբոսայգի։