Լյուրա
From Wikipedia, the free encyclopedia
Լյուրա[1] (ալբ․՝ Parku Kombetar i Lurës), ազգային պարկ Ալբանիայի հյուսիսարևելյան մասում՝ Դիբերի (Dibër) շրջանում։ Լյուրա ազգային պարկը ստեղծվել է 1966 թվականին։ Զբաղեցնում է 1280 հեկտար տարածք Կունոր լեռան արևելյան մասում, որը Լյուրայի ամենաբարձր գագաթն է։ Բարձրությունը ծովի մակարդակից 2119 մ է[2]։ Պարկը հայտնի է իր 12 լճերով և վայրի բնությամբ։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ ամբողջ տարին Լյուրա են գալիս բազմաթիվ այցելուներ։
2014 թվականին ալբանական կառավարությունը սկսել է աշխատանքներ ձեռնարկել անտառի վերականգնման և ճանապարհներ անցկացնելու ուղղությամբ[3][4]։ Կապիտալիստական շրջանում Լյուրայի անտառներում զանգվածային ծառահատումներ են կատարվել. եղել են նաև անտառային հրդեհներ։ Սրանց հետևանքով տուժել է պարկի էկոհամակարգը։