Լյուդվիգ Պրանդտլ
From Wikipedia, the free encyclopedia
Լյուդվիգ Պրանդտլ (գերմ.՝ Ludwig Prandtl, փետրվարի 4, 1875(1875-02-04)[1][2][3][…], Գերմանիա[4] - օգոստոսի 15, 1953(1953-08-15)[5][1][2][…], Գյոթինգեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5][4]), մեխանիկայի բնագավառի գերմանացի գիտնական, ժամանակակից աերոդինամիկայի և հիդրոդինամիկայի հիմնադիրներից։ Հանովերի բարձրագույն տեխնիկական ուսումնարանի (1901 թվականից) և Գյոթինգենի Լյուդվիգ Պրանդտլ համալսարանի (1904 թվականից) պրոֆեսոր։ 1925-1947 թթ.՝ հիդրոաերոդինամիկայի Կայզեր Վիլհելմ ինստիտւտի տնօրեն։ Հիմնական աշխատանքները նվիրված են առաձգականության և պլաստիկության տեսությանը, հիդրոաերոմեխանիկային, գազային դինամիկային և դինամիկական օդերևութաբանությանը։ 1904 թ. Պրանդտլ ներմուծել է սահմանային շերտի գաղափարը։ Ստեղծել է ինքնաթիռի՝ վերջավոր բացվածքով թևի տեսությունը, մշակել համապատասխան հավասարումների լուծման պարզեցված եղանակներ, ուսումնասիրել է տուրբուլենտ հոսանքը խողովակներում, ազատ մթնոլորտի տուրբուլենտությունը, լամինար հոսանքի անցումը տուրբուլենտի, հետազոտել ճնշման տակ գազերի և գոլորշիների գերձայնային հոսքը։ Պրանդտլի անունով են կոչվել հավասարումներ, հասկացություններ, սարքեր։