Լյուդվիգսհաֆեն
From Wikipedia, the free encyclopedia
Լյուդվիգսհաֆեն (գերմ.՝ Ludwigshafen, պաշտոնական անվանումը՝ Ludwigshafen am Rhein. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈluːtvɪçsˌhaːfn̩ ʔam ˈʁaɪn]]] ( լսել). գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Լյուդվիգի նավահանգիստ Հռենոսի ափին.բնակավայրին այդ անվանումը տրվել է Բավարիայի արքա Լյուդվիգ Առաջինի (1786-1868) պատվին), քաղաք Գերմանիայում՝ Ռայնլանդ-Պֆալց երկրամասում, Հռենոս գետի ձախ ափին, Մանհայմի դիմաց[2][3]։ Մանհայմի, Հայդելբերգի և շրջական բնակավայրերի հետ միասին կազմավորում է Հռենոս-Նեկեր մետրոպոլիսային տարածքը։ Քաղաքն զբաղեցնում է 77,68 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 172.557[4].։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լյուդվիգսհաֆեն | |||||
գերմ.՝ Ludwigshafen am Rhein | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Ներքին բաժանում | Friesenheim?, Ludwigshafen-Gartenstadt?, Maudach?, Mundenheim?, Ludwigshafen-Nördliche Innenstadt?, Oppau?, Oggersheim?, Rheingönheim?, Ruchheim? և Ludwigshafen-Südliche Innenstadt? | ||||
Մակերես | 77,43 կմ² | ||||
ԲԾՄ | 96±1 մետր | ||||
Բնակչություն | ▲174 265 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0621 և 06237 | ||||
Փոստային դասիչ | 67059, 67060, 67061, 67062, 67063, 67064, 67065, 67066, 67067, 67068, 67069, 67070 և 67071 | ||||
Ավտոմոբիլային կոդ | LU | ||||
Պաշտոնական կայք | ludwigshafen.de(գերմ.) | ||||
| |||||
Լյուդվիգսհաֆենն առաջին հերթին ճանաչված է որպես քիմիական արդյունաբերության կենտրոն. այստեղ է տեղակայված քիմիական արտադրանքի թողարկման մեծագույն ծավալով ողջ աշխարհում հայտնի BASF ընկերությունը[5][6][7], ինչպես նաև խոշոր այլ ընկերություններ։ Քաղաքում գործող մշակութային հաստատություններից համաշխարհային համբավ են վայելում Ռայնլանդ-Պֆալցի պետական ֆիլհարմոնիան և ժամանակակից արվեստի թանգարանն ու պատկերասրահը։ Լյուսվիգսհաֆենը ճանաչված է նաև նրանով, որ այստեղ է ծնվել և մահացել Գերմանիայի հանրահայտ կանցլերներից մեկը՝ Հելմուտ Կոլը։
2012 թվականին Լյուդվիգսհաֆենը Globalization and World Cities Research Network (GaWC) կազմակերպության կողմից դասվել է գլոբալ քաղաքների շարքին՝ Sufficiency ստատուսով (Ludwigshafen was classified as a global city with 'Sufficiency' status by the Globalization and World Cities Research Network (GaWC)[8]։