Լյուդովիկոս XIII Արդար
From Wikipedia, the free encyclopedia
Լյուդովիկոս XIII Արդար (ֆր.՝ Louis XIII le Juste, սեպտեմբերի 27, 1601(1601-09-27)[1][2][3][…], Ֆոնտենբլո - մայիսի 14, 1643(1643-05-14)[4][3][5][…] կամ 1643[6], Սեն-Ժերմեն-ան-Լե), Ֆրանսիայի և Նավառայի թագավոր Բուրբոնների դինաստիայից։
Լյուդովիկոս XIII ֆր.՝ Louis XIII | ||||
| ||||
---|---|---|---|---|
մայիսի 14, 1610 - մայիսի 14, 1643 | ||||
Թագադրություն | հոկտեմբերի 17 1610, Ռեյմս | |||
Նախորդող | Հենրի IV Բուրբոն | |||
Հաջորդող | Լյուդովիկոս XIV | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ազգություն | ֆրանսիացի | |||
Դավանանք | կաթոլիկ | |||
Ծննդյան օր | սեպտեմբերի 27, 1601 | |||
Ծննդավայր | Ֆոնտեբլո, Ֆրանսիա | |||
Վախճանի օր | մայիսի 14, 1643 (41 տարեկան) | |||
Վախճանի վայր | Սեն-Ժերմեն-ան-Լե, Ֆրանսիա | |||
Թաղված | Սեն Դենի աբբայություն | |||
Դինաստիա | Բուրբոններ | |||
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն և Նավառայի թագավորություն | |||
Հայր | Հենրի IV Բուրբոն | |||
Մայր | Մարիա Մեդիչի | |||
Ամուսին | Աննա Ավստրիացի | |||
Զավակներ | Լյուդովիկոս XIV Ֆիլիպ Օռլեանցի | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Իր ինններորդ տարելիցից մի քանի ամիս առաջ Լյուդովիկոսը դարձավ Ֆրանսիայի և Նավառայի թագավոր, այն բանից հետո երբ Լյուդովիկոսի հայրը՝ Հենրի IV-ը սպանվեց։ Նրա մայրը՝ Մարիա դե Մեդիչին, նշանակվեց երկրի կառավարիչ մինչև Լյուդովիկոսի չափահաս դառնալը։ Մարիա դե Մեդիչիի ոչ արդյունավետ կառավարման և քաղաքական ինտրիգները իր սիրելի իտալական անձնակազմի հետ բերեցին նրան, որ Լյուդովիկոսը ժամկետից շուտ 1617 թվականին իր վրա վերցրեց երկրի կառավարումը և առաջին հերթին վտարեց իր մորը և մահապատժի ենթարկեց նրա հետևորդներին, այդ թվում Կոնչինո Կոնչինիին, ով Ֆրանսիայի դատական համակարգում ամենաազդեցիկ մարդն էր։
Լյուդովիկոս XIII-ը շատ էր վստահում իր գլխավոր իշխաններին, սկզբում Շառլ դ'Ալբերին, այնուհետև Կարդինալ Ռիշելիե, ում հանձնել էր երկրի կառավարումը։ Թագավորը և կարդինալը հիշվում են Ֆրանսիական ակադեմիայի հիմնադրմամբ և Ֆրանսիական ազնվականության ապստամբության ճնշմամբ։ Լյուդովիկոսին տրվել է «արդար» մականունը Հուգենոտների և Հաբսբուրգյան Իսպանիայի դեմ պայքարելու համար[7]։
Հաբսբուրգների կայսրության դեմ Ֆրանսիայի խոշորագույն հաղթանակը եղավ 1635-59 թվականների ընթացքում Ռոկռոյի ճակատամարտում (1643 թվական), որից հինգ օր անց Լյուդովիկոսը մահացավ թոքախտից տուբերկուլոզից։ Այս ճակատամարտը հայտնի էր նրանով, որ վերջ դրվեց Իսպանիայի գերիշխանությանը Եվրոպայում և սկսվեց Ֆրանսիայի գերիշխանությունը, որը ամրապնդեց նրա որդին և իրավահաջորդը՝ Լյուդովիկոս XIV-ը[8]։